2019 թվականի երկրորդ կիսամյակի ընթացքում Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին ստացվել է 40 հարցում և քաղաքացիների կողմից՝ 90 գրավոր դիմում, «Թեժ գծի» հեռախոսահամարին 55 ահազանգ՝ ծառահատումների, աղբավայրերի գարշահոտության, հողի վերին շերտի տեղափոխման, գետերի, լճերի աղտոտման, ճահճացման, անօրինական մեթոդներով ձկնորսության, ձկան անօրինական վաճառքի, ապօրինի որսի, արդյունաբերական թափոնների, վայրի կենդանիների պահման, հանքարդյունաբերության ոլորտում մթնոլորտ արտանետումների վերաբերյալ։ Բարձրացված բոլոր հարցերին տրվել են օրենքով սահմանված կարգով պատասխաններ, իրականացվել է արագ արձագանքում և տրամադրվել խորհրդատվություն։
Հաշվետու ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով բնապահպանության, ընդերքի ոլորտներում իրականացված վերահսկողական և օրենքով սահմանված այլ գործառույթների արդյունքում արձանագրվել է թվով 977 իրավախախտում:
Հարուցված վարչական վարույթների արդյունքում վարչական տույժի են ենթարկվել թվով 483 անձ:
Իրականացված վերահսկողական աշխատանքների արդյունքում իրավապահ մարմիններին ուղարկվել է թվով 584 գործ, կարճվել՝ 123-ը, մյուս գործերն ընթացքի մեջ են։