Սիրելի Հայրենակիցներ, ևս մի քանի օր, և մենք ոտք կդնենք 2020թ-ի շեմին։ Բայց մինչ այդ շեմից ներս անցնելը մի հետադարձ հայացք նետենք անցնող տարուն՝ փորձելով արձանագրել մեր ձեռքբերումները և ուրվագծել այն աշխատանքները, որոնք կիրականացվեն արդեն գալիք տարում։
Ձևավորված ավանդույթ է, երբ մեր տեսչական մարմինը տարեվերջին փորձում է ամփոփել արածն ու չարածը, ուրախանալ ձեռքբերումներով ու ափսոսալ չիրականացածի համար։ Մեր տեսչական մարմինը ափսոսելու առիթ դժվար թե ունենա. փոխարենը կարող է հպարտանալ տարեվերջին գրանցած ձեռքբերումներով։
Համոզված եմ, որ 2020 թվականին մենք միասին կամրապնդենք ու կիրականացնենք նոր ծրագրեր։ Նոր տարի, նոր հույսեր, նոր սպասելիքներ…
Թող գալիք տարին սիրո և խնդության, նվաճումների ու ձեռքբերումների, բարու ու խաղաղության, հաղթանակների, անսասան որոշումների տարի լինի… Ուզում եմ շնորհավորել մեր զինվորներին ու սպաներին իրենց առաքելությունն անմնացորդ կատարելու համար։ Սիրելի հայրենակիցներ 2020 թվականը թող խինդով ողողի Ձեր սրտերը…
Լավագույն մաղթանքներով Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Վիգեն Ավետիսյան