Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալներ Վրեժ Գալոյանն ու Լևոն Լևոնյանը մարզային հանդիպումների շրջանակում հուլիսի 1-ից 4-ն այցելել են ՀՀ Արարատի մարզի Արտաշատ, Վեդի, Արարատ, Արմավիրի մարզի Արաքս, Մեծամոր, Արմավիր, Կոտայքի մարզի Աբովյան, Չարենցավան, Հրազդան և Ծաղկաձոր համայնքներ։
ԲԸՏՄ ղեկավարի տեղակալները հանդիպումներ են ունեցել տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների, ավագանու անդամների և բնակիչների հետ։ Քննարկումների ընթացքում շեշտադրվել են յուրաքանչյուր մարզին բնորոշ բնապահպանական խնդիրներն ու դրանց հնարավոր լուծումները։