Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի նախաձեռնությամբ՝ շրջակա միջավայրի մարտահրավերների և հանրային համագործակցության զարգացման նպատակով, այսօր տեղի է ունեցել հանդիպում-քննարկում ակտիվ քաղաքացիների ու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։
Տեսչական մարմնի ղեկավար Հովհաննես Մարտիրոսյանը թափանցիկության և հաշվետվողականության սկզբունքների ապահովման նպատակով ներկայացրել է 2022-2024թթ. իրականացված վերահսկողական աշխատանքների, ստացված ահազանգերով բարձրացված հարցերի արդյունքները, իրավական կարգավորումների ուղղությամբ ձեռնարկված քայլերը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են ներկաներին հուզող հանքարդյունաբերության, ջրային ռեսուրսների, կենդանական աշխարհի, ծառահատումների, աղբավայրերի, շինհրապարակների, մթնոլորտային օդի աղտոտման վերաբերյալ մի շարք հարցեր, դիտարկվել՝ դրանց լուծման հնարավոր ուղիները։
Շուրջ չորս ժամ տևած կառուցողական մթնոլորտում անցկացված քննարկման ընթացքում կարևորվել է նման ձևաչափով պարբերաբար հանդիպումների կազմակերպումը՝ պետական կառույցների և հանրության միջև թափանցիկ երկխոսության ապահովման, հանրային վստահության ամրապնդման և բնապահպանական ոլորտի վերահսկողության արդյունավետության բարձրացման նպատակով։