Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Հովհաննես Մարտիրոսյանը և մի շարք աշխատակիցներ այցելել են մայրաքաղաքի ու հանրապետության մարզերի 30-ից ավելի ավագ և հիմնական դպրոցներ։
Հանդիպումների ընթացքում տարբեր դասարանների աշակերտների հետ ինտերակտիվ քննարկումներ են եղել բնապահպանական հիմնախնդիրների, Հայաստանում առկա էկոլոգիական մարտահրավերների, շրջակա միջավայրի պահպանության գործում յուրաքանչյուր քաղաքացու դերի կարևորության վերաբերյալ։
Դպրոցականներին առաջարկվել է իրենց համայնքներում լինել բնապահպանական փոփոխությունների շարժիչ ուժ և սեփական վարքով ու հնարավոր ազդեցությամբ օրինակ հանդիսանալ շրջապատին։
Կրթական երկարաժամկետ ծրագրի նպատակն է էկոգիտելիքի, մշակույթի և աշխարհայացքի խթանումը՝ որպես շրջակա միջավայրի պահպանության և ապագա սերունդների կայուն զարգացման ուղղվածություն։