ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կանխարգելման և իրազեկման միջոցառումների 2019 թվականի տարեկան ծրագրի շրջանակում ՀՀ Շիրակի մարզի, Գյումրի քաղաքում Տեսչական մարմնի ջրերի, մթնոլորտի, հողերի, թափոնների և վտանգավոր նյութերի վարչության պետ՝ Վ.Գալոյանը, իրազեկման և հանրության հետ տարվող աշխատանքների բաժնի պետ՝ Ն.Աղաբաբյանը, ընդերքի վերահսկողության վարչության և Շիրակի ՏԲ աշխատակիցները խորհրդատվական հանդիպում ունեցան մարզում գործունեություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտների տնօրենների հետ։ Տեսչական ստուգումներ իրականացնելուց առաջ ներկայացվեցին ՀՀ կառավարության 2003 թվականի «Ջրային ռեսուրսների վրա տնտեսական գործունեության հետևանքով առաջացած ազդեցության գնահատման կարգը հաստատելու մասին» թիվ 1110-Ն որոշման մեջ կատարված փոփոխություններն ու լրացումները, ստուգաթերթերը, ոլորտը կարգավորող օրենսդրության պահանջները։ Հնարավոր խախտումները կանխարգելելու նպատակով քննարկման ավարտին տրամադրվեցին խորհրդատվական նյութեր և բուկլետներ։