Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնում կազմակերպվել է մթնոլորտայի օդի պահպանությանն ուղղված իրազեկում-հանդիպում Երևան քաղաքում լայնածավալ շինարարական աշխատանքներ իրականացնող խոշոր կառուցապատող ընկերությունների ներկայացուցիչների հետ։
Հանդիպման ընթացքում քննարկվել են շինարարական հրապարակների կահավորման և փոշու արտանետումների կանխարգելմանն ուղղված միջոցառումների անհրաժեշտությունը, ներկայացվել են բնապահպանական օրենսդրությամբ սահմանված պահանջները։
Հանդիպումն անցկացրել է Տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Վ.Գալոյանը, մասնակցել են Երևանի քաղաքապետարանի, Շրջակա միջավայրի նախարարության պատասխանատուներ, Շինարարների միության ու կառուցապատողների ներկայացուցիչներ։