Ոլորտային իրազեկվածության բարձրացման նպատակով Երևանի, Կոտայքի, Գեղարքունիքի, Տավուշի, Լոռու, Սյունիքի տարածքային բաժիններում կազմակերպվել են իրազեկում-հանդիպումներ տնտեսավարող սուբյեկտների և շինարարական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։
Ներկայացվել են Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում, «Մթնոլորտային օդի պահպանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններն ու լրացումները, ինչպես նաև բնապահպանական օրենսդրական նորմերի կատարման և պահպանման պահանջները։
Քննարկվել են նաև թափուկ փայտանյութի բացթողնման, հատատեղերի տեղադրման ու շահագործման, անտառային տարածքներում ճանապարհների կառուցման, հիմնանորոգման և շահագործման հիմնախնդիրները, ինչպես նաև շինարարական հրապարակների կահավորման և փոշու արտանետումների կանխարգելմանն ուղղված միջոցառումների իրականացման վերաբերյալ հարցեր։
Տրամադրվել են իրազեկող նյութեր և ուղեցույցեր։