Մամուլում հրապարակվել էր ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի մի խումբ աշխատակիցների բաց նամակն' ուղղված ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որում նրանք իրենց դժգոհությունն էին հայտնում տեսչական մարմնի ղեկավար Վիգեն Ավետիսյանի գործունեությունից՝ մասնավորապես, նշելով, որ վերջինս չի պատասխանում տարածքային ստորաբաժանումների ղեկավարների զանգերին, նրանց ժամերով սպասեցնում է ընդունարանում, սակայն չի ընդունում։
Նամակագիրները պնդել էին նաև, որ Ավետիսյանը նշանակման առաջին իսկ օրվանից մի շարք աշխատակիցների, առանց օրինական հիմքերի և պատճառաբանությունների, պահանջել է ազատման դիմումներ գրել:
Նամակի հետքերով NewArmenia.am-ը շրջայց կատարեց Բնապահպանության տեսչական մարմնում, զրուցեց նաև Վ. Ավետիսյանի հետ։ Վերջինս ներկայացրեց իր մոտեցումն աշխատանքի կազմակերպման վերաբերյալ. աշխատողը աշխատելու է, չաշխատողը' չի աշխատելու։ Վիգեն Ավետիսյանի և տեսչական մարմնի այլ աշխատակիցների պարզաբանումները՝ տեսանյութում։