Բնապահպանական իրավախախտումների կանխարգելման նպատակով Վայոց ձորի և Արարատի տարածքային բաժիններում կազմակերպվել են իրազեկում-հանդիպումներ մարզերում գործունեություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտների հետ։
Հանդիպումների ընթացքում ներկայացվել են «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին», «Մթնոլորտային օդի պահպանության մասին» ՀՀ օրենքներում և այլ ենթաօրենսդրական ակտերում կատարված փոփոխություններն ու լրացումները, ինչպես նաև քննարկվել են տնտեսավարող սուբյեկտների գործունեության հետևանքով առաջացող խախտումների նվազեցմանն ուղղված միջոցառումները, մարզերում առկա բնապահպանական խնդիրների լուծումները։