Անտառային և բուսածածկ տարածքներում հրդեհներից խուսափելու համար արգելվում է'
չնախատեսված տեղերում վառել խարույկ,
նետել այրվող լուցկի, չմարված ծխախոտի մնացորդ,
վառելիքով լիցքավորված ավտոմեքենաների շրջակայքում ծխել և օգտվել բաց կրակից,
այրել չոր խոտ կամ խոզան,
արևով լուսավորվող բացատներում թողնել շշեր, ապակու կտորներ, քանի որ դրանք կարող են ֆոկուսացնել ճառագայթները՝ վերածվելով հրկիզող ոսպնյակների:
Հիշեցում.
Վարչական իրավախախտումների մասին ՀՀ օրենսգիրքը սահմանում է՝
հրկիզման կամ կրակի հետ անփույթ վարվելու հետևանքով անտառներում ծառերը, թփերը, մշակաբույսերը ոչնչացնելը կամ վնասելն առաջացնում է նվազագույն աշխատավարձի մինչև հարյուրհիսնապատիկի (150 000 դրամ) չափով տուգանք:
Խոզանները, բուսական մնացորդներն ու չորացած բուսականությամբ տարածքները, արոտավայրերի ու խոտհարքների բուսականությունը, գյուղատնտեսական, անտառամերձ, անտառային և բնության հատուկ պահպանվող հողերում այրելը՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից (50 000 դրամ) երեքհարույրապատիկի (300 000 դրամ) չափով։
Եթե նկատում եք հրդեհ, անմիջապես զանգահարեք 911: