
Համակարգում է՝
Ջրերի, մթնոլորտի, հողերի, թափոնների և վտանգավոր նյութերի վերահսկողության վարչության
Կենսաբազմազանության վերահսկողության վարչության աշխատանքները
📞015 77 41 11
✉️ vrezh.galoyan@ecoinspect.gov.am
Կենսագրական տվյալներ
Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
7 նոյեմբերի 1972թ. Վրաստան
Կրթություն
1990-1995թթ. սովորել և ավարտել է Երևանի ժողովրդական տնտեսություն ինստիտուտում՝ Արդյունաբերության էկանոմիկա, կազմակերպում և պլանավորում մասնագիտությամբ՝ ստանալով տնտեսագետի որակավորում
Աշխատանքային գործունեություն
- 2020 թվականի մայիսից ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է ՀՀ կառավարությանն ենթակա բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ
- 2017-2020թթ. աշխատել է ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնում՝ որպես Ջրերի, մթնոլորտի, հողերի, թափոնների և վտանգավոր նյութերի վերահսկողության վարչության պետ
- 2015-2016թթ. աշխատել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեում՝ որպես նախագահի խորհրդական
- 2014-2015թթ. աշխատել է ՀՀ Կոտայքի մարզպետարանի աշխատակազմի տեղական ինքնակառավարման և հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչության պետ
- 2003-2013թթ. աշխատել է Բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության կենսաբազմազանության, հողերի, թափոնների և վտանգավոր նյութերի վերահսկողության բաժնում՝ որպես պետական, ավագ պետական տեսուչ
- 1998-2001թթ. աշխատել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Շինարարության պատվիրատու» պետական փակ բաժնետիրական ընկերությունում՝ որպես տնօրենի տեղակալ
Պարգևներ
2015թ․«Վազգեն Սարգսյան» մեդալ
Այլ տվյալներ
2016 թվականի դեկտեմբերից առ այսօր հանդիսանում է ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի թիվ 28 տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ
Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի երկու երեխա