
📞 015 48 48 48
✉️ hovhannes.martirosyan@ecoinspect.gov.am
Կենսագրական տվյալներ
Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
22 դեկտեմբերի 1979թ, ք. Երևան
Կրթություն.
1996-2001թթ. սովորել և ավարտել է ՀՀ ՆԳՆ ակադեմիան՝ ստանալով իրավաբան-իրավագետի որակավորում.
Աշխատանքային գործունեություն
- 2021թ. ապրիլի 22-ի ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է ՀՀ կառավարությանն ենթակա բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար
- 2020թ. օգոստոսի 17-ի ՀՀ շրջակա միջավայրի նախարարի հրամանով նշանակվել է նախարարի խորհրդական
- 2020թ. օգոստոսի 11-ին սեփական նախաձեռնությամբ՝ գրավոր զեկուցագրի հիման վրա, այդ թվում՝ ՀՀ ոստիկանությունում երկարամյա ծառայության կենսաթոշակի անցնելու կապակցությամբ, ազատվել է ոստիկանությունում ծառայությունից
- 2020թ հունվար-օգոստոս- ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Նոր-Նորքի բաժնի պետ
- 2019-2020թթ. — Արմավիրի մարզային վարչության Վաղարշապատի բաժնի պետ
- 2019թ. հունիս-նոյմեբեր — Արագածոտնի մարզային վարչության Աշտարակի բաժնի պետ
- 2018-2019թթ. — Կոտայքի մարզային վարչության Կոտայքի բաժնի պետ
- 2017-2018թթ. — Արաբկիրի բաժնի պետի օպերատիվ աշխատանքների գծով տեղակալ
- 2017թ. հունվար-նոյեմբեր — Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի պետի տեղակալ
- 2015-2017թթ. — Կենտրոնական բաժնի պետի օպերատիվ աշխատանքների գծով տեղակալ
- 2014-2015թթ. — Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ
- 2013-2014թթ. — Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի առաջին բաժանմունքի պետ
- 2012-2013թթ. — Շենգավիթի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետի տեղակալ
- 2011-2012թթ. – Քրեական հետախուզության գլխավոր վարչության անձի դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի բաժնի հատուկ կարևոր գործերով ավագ օպերլիազոր
- 2007-2011թթ. — Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի վարչության ավագ օպերլիազոր
- 2002-2007թթ. — Շենգավիթի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազոր, ավագ օպերլիազոր
- 2001-2002թթ. — Շենգավիթի բաժնի անչափահասների գործերով բաժանմունքի տեսուչ
Պարգևներ
2008թ. «Ոստիկանությունում գերազանց ծառայության համար» կրծքանշան
2013թ. «Ոստիկանության զորքերում գերազանց ծառայության 2-րդ աստիճանի» կրծքանշան
2014թ. «Ծառայության ընթացքում աշխատանքային բարձր ցուցանիշներ ապահովելու համար» ոստիկանության պետի կողմից պատվոգիր
2015թ. «Օրենքի պատվար» մեդալ
«Ոստիկանությունում երկարամյա ծառայության 1-ին, 2-րդ և 3-րդ աստիճանի» մեդալներ։
Այլ տվյալներ
Ոստիկանության պահեստի գնդապետ
Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի որդի։