
Վարչական իրավախախտումների վերաբերյալ
ՀՀ օրենսգրքում իրականացված լրացումների և փոփոխությունների
2023 թվականի դեկտեմբերի 1-ից ուժի մեջ է մտել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-343-Ն օրենքը, համաձայն որի ուժը կորցրած է ճանաչվել 1985 թվականի դեկտեմբերի 6-ի Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի «Շրջակա միջավայրի օրենսդրության պահանջների կատարման նկատմամբ վերահսկողություն իրականացնող մարմինների հանձնարարականները չկատարելը» 87-րդ հոդվածը և Օրենսգրքում լրացվել է 182.7 հոդված, ըստ որի՝
- Վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի վերահսկողության իրականացումը խոչընդոտելը կամ թույլ չտալը, տեսչական մարմնի հանձնարարականը (կարգադրագիրը, որոշումը, ցուցումը) կամ խախտումները վերացնելու մասին այլ վարչական ակտերը սահմանված ժամկետում չկատարելը, բացառությամբ բնապահպանության ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի կողմից գործունեությունը կամ գործողությունը կասեցնելու մասին վարչական ակտերի՝
- առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ' 100.000-200.000 ՀՀ դրամ, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ՝ 300.000-400.000 ՀՀ դրամ:
- Նույն արարքը վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո մեկ տարվա ընթացքում կրկին կատարելու դեպքում տուգանքը նշանակվում է այդ արարքների համար նշանակված տուգանքների կրկնապատիկի չափով:
- Բնապահպանության ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի գործունեությունը կամ գործողությունը կասեցնելու մասին վարչական ակտը չկատարելու դեպքում'
- տուգանքի չափը քաղաքացիների նկատմամբ սահմանվել է 500.000 ՀՀ դրամ, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ՝ 800.000 ՀՀ դրամ:
- Նույն արարքը վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո մեկ տարվա ընթացքում կրկին կատարելու դեպքում քաղաքացիները կտուգանվեն 1 մլն ՀՀ դրամով, իսկ պաշտոնատար անձինք՝ 6 մլն ՀՀ դրամով։
https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=185686