Ոլորտային իրազեկվածության բարձրացման, բնապահպանական իրավախախտումների կանխարգելման նպատակով նոյեմբերի 22-ին ԲԸՏՄ Արարատի տարածքային բաժնում կազմակերպվել է իրազեկում-հանդիպում մարզում գործունեություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտների հետ։
Տնտեսավարողներին ներկայացվել են ՀՀ ջրային օրենսգրքում, «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին», «Մթնոլորտային օդի պահպանության մասին» ՀՀ օրենքներում կատարված փոփոխությունները։