Սյունիքի տարածքային բաժնում նոյեմբերի 7-ին տեղի է ունեցել իրազեկում-հանդիպում տնտեսավարող սուբյեկտների հետ։
ԲԸՏՄ աշխատակիցների կողմից տնտեսավարողներին ներկայացվել են «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում և «Մթնոլորտային օդի պահպանության մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխությունները, ինչպես նաև քննարկվել են բնապահպանական խախտումների նվազեցմանն ուղղված միջոցառումները։