Բնապահպանական իրավախախտումների կանխարգելման նպատակով հոկտեմբերի 20-ին Լոռու տարածքային բաժնում կազմակերպվել է իրազեկում-հանդիպում մարզի տնտեսավարող սուբյեկտների հետ, որի ընթացքում ներկայացվել են Բնապահպանական վերահսկողության մասին, «Մթնոլորտային օդի պահպանության մասին», ՀՀ օրենքներում, ՀՀ ջրային օրենսգրքում և այլ ենթաօրենսդրական ակտերում կատարված փոփոխություններն ու լրացումները։