Հայաստանի Հանրապետության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից անցկացվող ստուգումների ստուգաթերթերում իրականացված
փոփոխությունների վերաբերյալ
|
2023 թվականի հոկտեմբերի 6-ից ուժի մեջ է մտել «Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հոկտեմբերի 10-ի N 1423-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքը /05․10․2023, N 1694-Ն/, որի համաձայն' ՀՀ կառավարության 2019 թվականի հոկտեմբերի 10-ի «Հայաստանի Հանրապետության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից անցկացվող ստուգումների ստուգաթերթերը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 19-ի N 1343-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1423-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարվել են մի շարք փոփոխություններ և լրացումներ՝
1․ Որոշման 4-րդ հավելվածի՝ ընդերքօգտագործման տրամադրված տեղամասերին (մետաղական հանքավայրերի արդյունահանում), (տգտդ՝ 07 հատվածի բոլոր խմբերը, դասերը, ենթադասերը) վերաբերող ստուգաթերթում կատարվել են հետևյալ փոփոխությունները՝ Ø Վերահսկողական բնույթի հարցերի 18-րդ կետում՝ ոչ ուշ, քան հինգ տարին մեկ անգամի փոխարեն նախատեսվել է ոչ ուշ քան տասը տարին մեկ անգամ շահագործվող հանքավայրերում (տեղամասերում) կոնդիցիաները և պաշարները վերագնահատման ենթարկելը և լիազոր մարմնի վերահաստատմանը ներկայացնելը։ Ø Նշված ստուգաթերթը լրացվել է վերահսկողական բնույթի 59-րդ հարցով՝ «Տեխնիկական միջոցների մասին տեղեկությունների փոփոխությունների մասին տեղեկությունը ներկայացվե՞լ է լիազոր մարմին՝ փոփոխություն կատարելուց հետո 14 օրվա ընթացքում։» /Իրավական հիմք՝ ՀՀ հողային օրենսգրքի 59-րդ հոդվածի 3-րդ մասի 18.1-ին կետ։/
2․ Որոշման 5-րդ՝ ընդերքօգտագործման տրամադրված տեղամասերին (ոչ մետաղական հանքավայրերի արդյունահանում, տգտդ՝ 05,06,08 հատվածների բոլոր խմբեր, դասեր և ենթադասեր) հավելվածով հաստատված ստուգաթերթում կատարվել են հետևյալ փոփոխությունները՝ Ø Վերահսկողական բնույթի հարցերի 13-րդ կետում՝ ոչ ուշ, քան հինգ տարին մեկ անգամի փոխարեն նախատեսվել է ոչ ուշ քան տասը տարին մեկ անգամ շահագործվող հանքավայրերում (տեղամասերում) կոնդիցիաները և պաշարները վերագնահատման ենթարկելը և լիազոր մարմնի վերահաստատմանը ներկայացնելը։ Ø Ստուգաթերթը լրացվել է վերահսկողական բնույթի հետևյալ հարցերով՝ «Սահմանային շերտում սահմանային գետերի ափերին գտնվող գետաողողատային տիպի հանքավայրերից ավազի և ավազակոպճային խառնուրդի վերականգնվող պաշարների արդյունահանման իրավունքի դեպքում՝ 1) յուրաքանչյուր ամիս տոպոգրաֆիական հանութային աշխատանքների կատարման միջոցով իրականացվել են արդյոք գետի հունի վիճակի ու կայունության մշտադիտարկումներ․ 2) մշտադիտարկումների արդյունքներով գետի հունի վիճակի և կայունության փոփոխություններ (այդ թվում՝ ոչ իր գործունեության հետևանքով) հայտնաբերելու դեպքում անհապաղ դադարեցվել են հանքավայրի շահագործման աշխատանքները, և մշտադիտարկումների արդյունքները երկօրյա ժամկետում ներկայացվել են ընդերքօգտագործման, արտակարգ իրավիճակների, շրջակա միջավայրի պահպանության բնագավառի լիազոր մարմիններին և բնապահպանության և ընդերքի ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմին։» /Իրավական հիմք՝ ՀՀ ընդերքի մասին օրենսգրքի 59-րդ հոդվածի 3-րդ մասի 24-րդ և 25-րդ կետեր։/
3․ Որոշման 4-րդ և 5-րդ հավելվածներով հաստատված ստուգաթերթերը լրացվել են նաև հողի բերրի շերտը հանելու և պակաս արդյունավետ հողերի բարելավման համար օգտագործելու, ինչպես նաև հողի բերրի շերտի վաճառքը բացառելու վերաբերյալ հարցերը։ /Իրավական հիմք՝ ՀՀ հողային օրենսգրքի 36-րդ հոդվածի 5-րդ մաս, 110-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետ։/
4. Նույն հավելվածների համապատասխանաբար 38-րդ և 28-րդ հարցերը շարադրվել են հետևյալ խմբագրությամբ՝ «Օգտակար հանածոների արդյունահանման ընթացքում պահպանվել են հողի բերրի շերտի օգտագործման ու պահպանման պահանջները և հանման նորմերը։» /Իրավական հիմք՝ ՀՀ հողային օրենսգրքի 36-րդ հոդվածի 5-րդ մաս, 110-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետ, ՀՀ կառավարության 2011 թվականի սեպտեմբերի 8-ի N 1396-Ն որոշում, ՀՀ կառավարության 2017 թվականի նոյեմբերի 8-ի N 1404-Ն որոշում։/
5․ Որոշման 5-րդ հավելվածով հաստատված ստուգաթերթի մի շարք կետերի «Կշիռը» սյունակում փոփոխության են ենթարկվել ռիսկայնության միավորների բաղադրիչները:
Մանրամասներին ծանոթացեք՝ |