Ոլորտային իրազեկվածության բարձրացման, հնարավոր խախտումների կանխարգելման նպատակով սեպտեմբերի 22-ին ԲԸՏՄ Վայոց ձորի տարածքային բաժնի կողմից կազմակերպվել է իրազեկում-հանդիպում մարզում գործունեություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտների հետ։
Տնտեսվարողներին ներկայացվել են բնապահպանական ոլորտը կարգավորող օրենքներում և այլ ենթաօրենսդրական ակտերում կատարված փոփոխություններն ու լրացումները։