Հունիսի 23-ին Արագածոտնի տարածքային բաժնում կազմակերպվել է իրազեկում-հանդիպում մարզում գործունեություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտների ներկայացուցիչների հետ։
Հանդիպման ընթացքում ներկայացվել են Բնապահպանական վերահսկողության մասին, «Մթնոլորտային օդի պահպանության մասին» ՀՀ օրենքներում, ՀՀ ջրային օրենսգրքում կատարված փոփոխությունները, նչպես նաև բնապահպանական օրենսդրական նորմերի կատարման և պահպանման պահանջները։