Այս տարի ևս Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի նախաձեռնությամբ հանրապետության տարբեր դպրոցներում իրականացվում են էկոկրթական բաց դասաժամեր:
Բնագիտական գիտելիքների ամրապնդման և էկովարքագծի ձևավորման նպատակով ԲԸՏՄ ղեկավար կազմը մայրաքաղաքի և մարզերի դպրոցներում ապրիլի 3-ից անցկացվող դասաժամերի ընթացքում աշակերտներին է ներկայացնում հայկական բնաշխարհի առանձնահատուկությունները, ՀՀ Կարմիր գրքում ընդգրկված կենդանատեսակներն ու բուսատեսակները, շրջակա միջավայրի վրա վնասակար ազդեցությունները, ապօրինի որսի կանխագրելման, ջրային ռեսուրսների պահպանման, մթնոլորտային օդի աղտոտվածության նվազեցմանն ուղղված միջոցառումները:
Մի շարք դպրոցների տրամադրվում են ՀՀ բույսերի և կենդանիների Կարմիր գիրք, շրջակա միջավայրի պահպանության մասին տեղեկատվական գրքույկներ: Աշակերտները մասնակցում են միջոցառման շրջանակում դպրոցների տարածքներում իրականացվող ծառատունկին: