Հոկտեմբերի 27-ին Տավուշի տարածքային բաժնում իրազեկում-հանդիպում է կազմակերպվել «Հայանտառ» ՊՈԱԿ–ի Տավուշի, Արծվաբերդի, Նոյեմբերյանի, Իջևանի և Սևքարի անտառտնտեսությունների ներկայացուցիչների հետ:
Հանդիպմանը քննարկվել է անտառտնտեսությունների տարածքում հաստատված հատատեղերի շահագործման ընթացակարգը և թափուկ փայտանյութի դուրս բերման մեխանիզմները: