Հոկտեմբերի 24-ին Կոտայքի տարածքային բաժնում կազմակերպվել է իրազեկում-հանդիպում:
Քննարկվել են տնտեսավարող սուբյեկտների գործունեության հետևանքով առաջացած խախտումները կանխարգելելու և հետագայում դրանք բացառելու ուղղությամբ իրականացվելիք քայլեր։ Տեսուչները պատասխանել են տնտեսավարողների կողմից բարձրաձայնված հարցերին՝ ներկայացնելով բնապահպանական օրենսդրական նորմերի կատարման և պահպանման պահանջները։