Հոկտեմբերի 24-ին Լոռու տարածքային բաժնում իրազեկում-հանդիպում է կազմակերպվել մարզում գործող տնտեսավարողների հետ:
Ներկայացվել են վարչական վարույթների, սահմանային թույլատրելի արտանետումների, ջրօգտագործման թույլտվությունների պահանջների կատարման, որսի թույլտվության, թափուկ վառելափայտի տրամադրման, հողի բերրի շերտի օգտագործման, պահպանման կարգերը։