Սեպտեմբերի 30-ին Արարատի տարածքային բաժնի կողմից իրազեկում-հանդիպում է կազմակերպվել մարզում գործունեություն ծավալող տնտեսավարող սուբյեկտների ներկայացուցիչների հետ։
Տնտեսավարողներին ներկայացվել են բնապահպանական հարկի և բնօգտագործման վճարների եռամսյակային միասնական հաշվարկների, տարեկան վարչական-վիճակագրական հաշվետվությունների լրացման ձևերը, տեղեկացվել Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում և «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխությունների վերաբերյալ: