Հունիսի 20-ին Շիրակի տարածքային բաժնի կողմից իրազեկում-հանդիպում է կազմակերպվել մարզում գործունեություն ծավալող տնտեսավարող սուբյեկտների հետ։
Մասնագետները ներկայացրել են բնապահպանական օրենսդրական նորմերի կատարման և պահպանման պահանջները, պատասխանել տնտեսավարողների կողմից բարձրաձայնված բոլոր հարցերին, տրամադրել խորհրդատվական նյութեր, բուկլետներ, ինչպես նաև պատրաստակամություն հայտնել աջակցել տնտեսավարող սուբյեկտներին՝ գործունեության հետևանքով առաջացող խախտումները կանխարգելելու և հետագայում դրանք բացառելու գործում։