Սեպտեմբերի 23-ին Արմավիրի տարածքային բաժնում կազմակերպվել է իրազեկում-հանդիպում։
Մարզում գործունեություն ծավալող տնտեսավարող սուբյեկտների ներկայացուցիչներին տրամադրվել է տեղեկատվություն Վարչական իրավախախտումների վերաբերյալ, ՀՀ ջրային օրենսգրքերում տեղի ունեցած փոփոխությունների մասին, ինչպես նաև քննարկվել են տնտեսավարողների գործունեությանն առընչվող բնապահպանական խնդիրների լուծմանն ուղղված առաջարկները։