ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Հովհաննես Մարտիրոսյանն այցելել է Սերո Խանզադյանի անվան թիվ 184 ավագ դպրոց, որտեղ Տեսչական մարմնի գործառույթների ու էկոկրթության վերաբերյալ դասաժամ է անցկացրել 10-րդ դասարանի տնտեսագիտական 3-րդ հոսքի սովորողների հետ։
Հանդիպման ընթացքում Մարտիրոսյանը խոսել է Հայաստանի բազմազան էկոհամակարգի, ապօրինի որսի, ծառահատումների հետևանքների, շրջակա միջավայրի պահպանության, բնապահպանական ոլորտում իրականացվող վերահսկողական գործառույթների մասին, պատասխանել սաներին հուզող բոլոր հարցերին։
Էկոլոգիական գիտելիքների ամրապնդման, բնության հանդեպ սեր և հոգատարություն ձևավորելու նպատակով Մարտիրոսյանը դպրոցին նվիրվել է ՀՀ կենդանիների և բույսերի Կարմիր գիրք։
Հանդիպման ավարտին աշակերտներն իրենց պատրաստակամությունն են հայտնել՝ որպես կամավորներ բնապահպանական տարբեր միջոցառումներում ներգրավվելու համար։