ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից ս.թ. փետրվարի 8-ին ոստիկանություն էր փոխանցվել համացանցում հրապարակված կատվազգի կենդանու ապօրինի որսի լուսանկարներ:
Նյութերի հիման վրա, ոստիկանությունը հայտնաբերել է ապօրինի զենքից կենդանուն կրակած երիտասարդին:
Մանրամասները https://www.police.am
Համացանցում մշտադիտարկումների ընթացքում ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից հատնաբերվել և ոստիկանության Տավուշի մարզային վարչություն է ուղարկվել Ֆեյսբուքյան օգտատիրոջ մի հրապարակում՝ կրակված կատվազգի կենդանու լուսանկարով։
Ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումներով պարզվել է, որ կենդանուն կրակել է Տավուշի մարզի Արծվաբերդ գյուղի մի բնակիչ։ 23-ամյա երիտասարդը հրավիրվել է ոստիկանություն և խոստովանել արարքը։ Պարզվել է նաև, որ նա կենդանուն կրակել է ապօրինի զենքից։
Հրացանը և փամփուշտները առգրավվել են։
Կատարվում է քննություն։