ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի և Երևանի պետական համալսարանի աշխարհագրության և երկրաբանության, Կենսաբանության ֆակուլտետների միջև կնքված հուշագրերով ամրագրված համագործակցության շրջանակում ուսանողների 2-րդ խումբն իրենց Մասնագիտական պրակտիկան անցկացնում է Տեսչական մարմնում։
Այսօր ԲԸՏՄ ղեկավար Հովհաննես Մարտիրոսյանը հանդիպել է «Երկրաբանություն» կրթական ծրագրի և Կենսաբանության ֆակուլտետի «Կենսաբանություն» կրթական ծրագրի ավարտական կուրսերի ուսանողների հետ և մանրամասնել տեսչական աշխատանքներում ներգրավվածության առանձնահատկությունները, պրակտիկայի ընթացքում ձեռք բերված գիտելիքների կիրառման, կարողությունների զարգացման հնարավորությունները։