Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Հովհաննես Մարտիրոսյանը տարեվերջյան խորհրդակցություն է անցկացրել ԲԸՏՄ կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումների ղեկավարների հետ, որի ընթացքում ամփոփվել են 2021 թվականի ընթացքում կատարված աշխատանքները։
Քննարկվել են ծրագրային և արտածրագրային ստուգումների, տարեկան գործունեության ծրագրերի կատարողականները, ամփոփվել են հարուցված վարչական վարույթների, դիտարկումների, կասեցումների հաշվետվությունները։
Տեսչական մարմնի ղեկավարը հանձնարարել է առավել արդյունավետ կազմակերպել Սևանա լճում սիգ ձկնատեսակի ձվադրման ժամանակահատվածով պայմանավորված խստացված վերահսկողական միջոցառման հերթապահությունը, սահմանված ժամկետներում ամփոփել տարեկան հաշվետվությունները և կատարողականները, ապահովել ստացվող ահազանգերով բարձրացված հարցերի արագ արձագանքումը, ոչ աշխատանքային և տոն օրերին սահմանել հերթապահություն։