Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը հիշեցնում է՝ անտառները կենցաղային մնացուկներով ու թափոններով աղտոտելու դեպքում նախատեսված տուգանքի մասին
Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 75-րդ հոդվածի համաձայն՝ անտառները կենցաղային մնացուկներով և թափոններով աղտոտելը'
առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ' սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի (100.000 ՀՀ դրամ) չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ' երկուհարյուրապատիկի (200.000 ՀՀ դրամ) չափով: