Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը հիշեցնում է՝ ընդերքօգտագործման կանոնները խախտելու դեպքում նախատեսված տուգանքի մասին
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 60 ¹-րդ հոդվածի
1-ին մասի համաձայն օգտակար հանածոների արդյունահանման հաստատված նախագծերից շեղումները, որոնք առաջացնում են ընդերքի մասին հավաստի տեղեկատվության և օգտակար հանածոների արդյունավետ օգտագործման էական խախտումներ'
առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձանց նկատմամբ' սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի (100.000 ՀՀ դրամ) չափով:
4-րդ մասի համաձայն երկրաբանական և մարկշեյդերական պարբերաբար սպասարկումներ չկատարելը, անհրաժեշտ փաստաթղթեր չվարելը'
առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձանց նկատմամբ' սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի (100.000 ՀՀ դրամ) չափով:
5-րդ մասի համաձայն օգտակար հանածոների արդյունահանման նպատակով ընդերքն առանց համապատասխան թույլտվության օգտագործելը'
առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ' սահմանված նվազագույն աշխատավարձի ութսունապատիկի (80.000 ՀՀ դրամ)չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ' հարյուրհիսնապատիկի (150.000 ՀՀ դրամ) չափով: