Համակարգում է՝
Ընդերքի վերահսկողության վարչության աշխատանքները
📞015 770470
✉️ levon.levonyan@ecoinspect.gov.am
Կենսագրական տվյալներ
Ծնվել է 1993թ. մարտի 17-ին, Աշխաբադում (Թուրքմենստան)։
Կրթություն.
1999-2009թթ. սովորել է Երևանի Պեյո Յավորովի անվան հ. 131 միջնակարգ դպրոցում։
2011-2013թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում։
2013-2018թթ. սովորել է ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետում, ստացել է բակալավրի աստիճան։
2022-2024թթ սովորել է Գիտությունների ազգային ակադեմիայի երկրաբանական գիտությունների ինստիտուտում, ստացել է մագիստրոսի աստիճան։
Աշխատանքային գործունեություն
2025 թվականի մայիսի 19-ի ՀՀ վարչապետի N422-Ա որոշմամբ նշանակվել է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ։
2023թ. սեպտեմբերի 17-ին կայացած Երևանի ավագանու հերթական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համամասնական ցուցակով ընտրվել է Երևան քաղաքի ավագանու անդամ:
2023-2024թթ․ եղել է ՀՀ ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի օգնական։
2022-2023թթ. եղել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ-ի տնօրենի խորհրդական։
2022թ. հոկտեմբերի 29-ին ընտրվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վերահսկող հանձնաժողովի անդամ:
2022թ. եղել է «8033» ՇՕ ծառայության տնտեսական գծով պատասխանատու։
2021-2022թթ. աշխատել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ-ում՝ որպես ներքին ընթացակարգերի պատասխանատու:
2019-2020թթ. աշխատել է ՀՀ առողջապահության նախարարության ֆինանսատնտեսագիտական վարչությունում՝ որպես խորհրդատու։
2020թ. եղել է ՀՀ առողջապահության նախարարի հրամանով ԱՆ կողմից ստեղծված (Արցախից վիրավորների հոսպիտալացման եւ տարհանման) շտապ օգնության ծառայության համակարգող։
2019թ. եղել է ՀՀ ազգային ժողովի պատգամավորի օգնական։
Պարգևներ
2012թ. պարգևատրվել է ՊԲ N զորամասի հրամանատարի կողմից՝ մարտական հերթապահությունում անբասիր, բարեխիղճ և օրինակելի ծառայության համար։
2020թ. ՀՀ առողջապահության նախարարի կողմից պարգևատրվել է շնորհակալագրով։
2020թ. 44-օրյա ռազմական գործողությունների ընթացքում անձնվեր աշխատանքի, խիզախության, հայրենիքին նվիրումի և անմնացորդ ծառայության համար ԱՆ նախարարի կողմից պարգևատրվել է պատվոգրով:
Անձնական տվյալներ
Ամուսնացած չէ։