Համաձայն 2021 թվականի մայիսի 5-ի Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի և Երևանի պետական համալսարանի աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի միջև կնքված համագործակցության հուշագրի՝ այսօր Տեսչական մարմնի ղեկավար Հովհաննես Մարտիրոսյանն ընդունել է «Օգտակար հանածոների հանքավայրերի երկրաբանություն և հետախուզում» կրթական ծրագրի մագիստրատուրայի առկա ուսուցման 2-րդ կուրսի ուսանողներին, որոնց մասնագիտական պրակտիկան կազմակերպվելու է Տեսչական մարմնում:
Ուսանողները մասնագիտական պրակտիկայի ընթացքում կծանոթանան Տեսչական մարմնի կողմից իրականացվող աշխատանքներին, կմասնակցեն դաշտային չափագրումներին, մագիստրոսական թեզերի կատարման համար նրանց կտրամադրվեն հրապարակային նյութեր, տվյալներ և այլ անհրաժեշտ տեղեկատվություն:
Ուսանողների ներգրավվածությունը Տեսչական մարմնի աշխատանքներին կնպաստի նրանց գործնական հմտությունների և կարողությունների բարելավմանը: