ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կենսաբազմազանության վերահսկողության վարչության պետ Գեղամ Խաչատրյանը և Բուսական աշխարհի վերահսկողության բաժնի պետ Միքայել Սանթրոսյանը Կենսաբազմազանության միջազգային օրվան ընդառաջ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի (Բլեյանի դպրոց) Միջին դպրոցի սովորողների հետ ս.թ. մայիսի 13-ին բացօթյա կանաչապատ տարածքում բաց դաս են անցկացրել։
ԲԸՏՄ մասնագետները ներկայացրել են Հայաստանի կենսաբազմազանության տեսակային կազմը, էկոհամակարգերի վրա վտանգավոր ներգործությունները, բնության հատուկ պահպանվող տարածքներում իրականացվող կենսաբազմազանության պահպանությունը, շրջակա միջավայրին սպառնացող վտանգները, դրանց հետևանքները, ինչպես նաև պատասխանել սովորողներին հուզող հարցերին։
Էկոլոգիական գիտելիքների բարձրացման, դեպի բնությունը սեր և հոգատարություն սերմանելու, հայրենի բնությունը պահպանելու նպատակով Տեսչական մարմնի անունից կրթահամալիրի գրադարանին նվիրվել է ՀՀ կենդանիների և բույսերի Կարմիր գրքեր։
Միջոցառման ավարտին ԲԸՏՄ ներկայացուցիչները շրջայց են կատարել դպրոցի ջանքերով խնամվող կանաչապատ տարածքներ, ծանոթացել Գինու դպրոցի խաղողի այգիների տեսականուն, այնուհետև կրթահամալիրի բակում իրականացվել է ծառատունկ: