Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գիրքը հաստատվել է ՀՀ Կառավարության 2010թ. հունվարի 29-ի թիվ 71-Ն որոշմամբ: Այստեղ ներառված կենդանիների տեսակներին տրվել են հետևյալ կատեգորիաները.
Գրքում ընդգրկված են 153 տեսակի ողնաշարավոր կենդանիներ, այդ թվում՝ ոսկրային ձկների 7 տեսակ, երկկենցաղների 2 տեսակ, սողունների 19 տեսակ, թռչունների 96 տեսակ և կաթնասունների 29 տեսակ:
Առաջին անգամ ընդգրկվել են նաև 155 տեսակի անողնաշար կենդանիներ, այդ թվում՝ 139 տեսակի միջատներ և 16 տեսակի փորոտանիներ:
Կարմիր գրքի կազմման համար հիմք են հանդիսացել 2007-2009թթ. ժամանակահատվածում առկա տվյալների և նոր դաշտային ուսումնասիրությունների հիման վրա ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի, Երևանի պետական համալսարանի, Հայաստանի Ամերիկյան համլսարանի մասնագետների ուսումնասիրությունների արդյունքները: Այս կառույցները ընդգրկված են եղել ՀՀ Կարմիր գրքի պետական հանձնաժողովում:
Մենք հասարակական լայն շրջանակներին Կարմիր գրքում գրանցված կենդանիների պահպանության, վերարտադրության կարևորության մասին իրազեկելու համար, շարունակաբար կներկայացնենք այդ տեսակների վերաբերյալ տեղեկատվություն:
Կներկայացնենք նաև այս տեսակների ոչնչացման համար վարչական և քրեական պատասխանատվության ենթարկելու համապատասխան օրենսդրական դաշտը:
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 91-րդ հոդվածի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում գրանցված հազվագյուտ և անհետացող կենդանիների տեսակները, նրանց բնակատեղերը, ձվադրման վայրերը և ձվերը, միգրացիոն ուղիները, բները և այլ շինվածքները ոչնչացնելը կամ այլ գործողություններ կատարելը, որոնք կարող են առաջացնել կամ առաջացրել են այդպիսի կենդանիների անկում, թվակազմի կրճատում կամ բնակության միգրացիայի խախտում. կամ էլ բացառիկ դեպքերում թույլատրված որսի պայմանների խախտմամբ դրանք որսալը՝
առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի ութսունապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ՝ հարյուրհիսնապատիկի չափով՝ խախտողի անձնական սեփականություն հանդիսացող այն առարկաների բռնագրավմամբ, որոնք հիշյալ խախտումները կատարելու գործիք են համարվել, կամ առանց դրանց բռնագրավման:
Կարմիր գրքում գրանցված կենդանատեսակների ոչնչացման համար «Բնապահպանական իրավախախտումների հետևանքով կենդանական և բուսական աշխարհին պատճառված վնասի հատուցման սակագների մասին» ՀՀ օրենքի համաձայն, սահմանված են հետևյալ վնասի հատուցման սակագները ( ընդ որում, եթե վնասի չափը գերազանցում է նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկը՝ 200 000 դրամը, ապա անձը ենթարկվում է քրեական պատասխանատվության):
| «ՀՀ քրեական օրենսգրքի» 294.հոդվածի համաձայն՝ |
1) պատճառել է խոշոր վնաս,
2) կատարվել է վերգետնյա, օդային (ուղղաթիռ, ինքնաթիռ, պարաշյուտ և այլն) և ջրային մեխանիկական (մոտորացված) տրանսպորտային միջոցներից վայրի կենդանիներին հետապնդելով, պայթուցիկ նյութերի, գազերի, էլեկտրական հոսանքի օգտագործմամբ կամ վայրի կենդանիների զանգվածային վնասման այլ եղանակներով կամ որսի իրականացման արգելված այլ ձևերով, միջոցներով և գործիքներով,
3) կատարվել է այնպիսի թռչունների և վայրի կենդանիների նկատմամբ, որոնց որսն ամբողջովին արգելված է,
4) կատարվել է որսի իրականացման այլ սահմանափակումների խախտմամբ'
պատժվում է տուգանքով' նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկից վեցհարյուրապատիկի չափով, կամ կալանքով' երկուսից երեք ամիս ժամկետով:
1) պաշտոնեական դիրքն օգտագործելով,
2) մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ'
պատժվում են տուգանքով' նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից յոթհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ' առավելագույնը երեք տարի ժամկետով' որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով' առավելագույնը երեք տարի ժամկետով:
(294-րդ հոդվածը փոփ. 09.06.04 ՀՕ-97-Ն, 01.06.06 ՀՕ-119-Ն, 04.02.10 ՀՕ-19-Ն, 05.02.13 ՀՕ-3-Ն օրենքներ)
շարունակելի