Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը հիշեցնում է հողերի պահպանության կանոնները խախտելու դեպքում նախատեսված տուգանքի մասին
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 544-րդ հոդվածի համաձայն՝ Հողերը ջրային և հողմային հողատարումից, ողողումներից, ճահճացումից, կրկնակի աղակալումից, կարծրացումից, արտադրական և կենցաղային թափոններով, քիմիական և ռադիոակտիվ նյութերով աղտոտումից, սողանքներից, անապատացումից, հողերի վիճակը վատթարացնող այլ բացասական ազդեցություններից սահմանված կանոններով չպահպանելը'
առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ' սահմանված նվազագույն աշխատավարձի ութսունապատիկի (80.000 ՀՀ դրամ) չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ' հարյուրհիսնապատիկի (150.000 ՀՀ դրամ) չափով:
Հողերի խախտման հետ կապված աշխատանքներ կատարելիս հողի բերրի շերտը չկուտակելը, չպահպանելը, ոչ արդյունավետ և ոչ նպատակային օգտագործելը, ապօրինի տեղափոխելը'
առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ' սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի (50.000 ՀՀ դրամ) չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ' հարյուրապատիկի (100.000 ՀՀ դրամ) չափով: