ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից 2020 թվականի փետրվարի 03-ից 07-ն ընկած ժամանակահատվածում կատարված աշխատանքների վերաբերյալ
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից իրականացված ստուգումների, շրջայցերի, վարչական վարույթի գործերի քննության ընթացքում արձանագրվել է իրավախախտման 20 դեպք, որից 19 դեպքով հաշվարկվել է 5.891.430 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 2 դեպքով նշանակվել է 400.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։