ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԸՆԴԵՐՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ
Շուկայի վերահսկողության տեսչական մարմին

Map Armenian Russian English

 Մենյու
azdararir_gif
Թեժ գիծ
119

Քաղաքացիների ընդունելություն

Քաղաքացիների ընդունելության գրանցաթերթ

Հավելված 2

Բնապահպանության և ընդերքի

տեսչական մարմնի ղեկավարի

2023 թվականի հուլիսի 11-ի թիվ 13-Լ հրամանի

ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ
ԳՐԱՆՑԱԹԵՐԹ N

«    »  «               »  20    թ.

1.Ազգանուն, անուն, հայրանուն

____________________________________________________________________________

____________________________________________________________________________

  1. Հասցե, հեռախոս
    ____________________________________________________________________________

____________________________________________________________________________

  1. Հարցի համառոտ բովանդակություն
    ____________________________________________________________________________

____________________________________________________________________________

____________________________________________________________________________

____________________________________________________________________________

  1. Հանդիպման արդյունքների համառոտ նկարագիրը (հանձնարարական, եզրակացություն) հարցին պատասխանած պաշտոնյայի անուն ազգանունը, ստորաբաժանման անվանումը, քաղաքացու և ընդունողի ստորագրությունը։

____________________________________________________________________________

____________________________________________________________________________

____________________________________________________________________________

____________________________________________________________________________

(Պաշտոնը) (Անուն,.Ազգանուն) (Ստորագրություն)

 


Քաղաքացիների ընդունելության կարգ

Հավելված 1

Բնապահպանության և ընդերքի

տեսչական մարմնի ղեկավարի

2023 թվականի հուլիսի 11-ի թիվ 13-Լ հրամանի

 

ԿԱՐԳ

 

ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԸՆԴԵՐՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄՆՈՒՄ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ

 

  1. Սույն կարգով սահմանվում է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի (այսուհետ՝ Տեսչական մարմին) ղեկավարի և ղեկավարի տեղակալների կողմից քաղաքացիների ընդունելության կազմակերպման կարգը։
  2. Տեսչական մարմնում քաղաքացիների ընդունելությունը կազմակերպվում է քաղաք Երևան, Կորյունի 15 հասցեում։
  3. Քաղաքացիների ընդունելությունը իրականացվում է հետևյալ ժամանակացույցով․

ա) յուրաքանչյուր ուրբաթ՝ Տեսչական մարմնի ղեկավարի կողմից, ժամը 16։00-17։00։

բ) յուրաքանչյուր երկուշաբթի՝ Տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Ասատուր Վարդանյանի կողմից, ժամը 15։00-16։00։

գ) յուրաքանչյուր երեքշաբթի՝ Տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Վրեժ Գալոյանի կողմից, ժամը 15։00-16։00։

դ) յուրաքանչյուր չորեքշաբթի՝ Տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Վաղարշակ Ամիրխանյանի կողմից, ժամը 15։00-16։00։

  1. Ընդունելության համար քաղաքացիների նախնական գրանցումն իրականացնում է Տեսչական մարմնի իրազեկման և հանրության հետ տարվող աշխատանքների բաժինը (այսուհետ՝ Բաժին)` գրանցաթերթում նշելով հերթական համարը, ամսաթիվը, քաղաքացու ազգանունը, անունը, հասցեն, ընդունելության շարժառիթը (հավելված 2, կետ 1, 2, 3)։
  2. Բաժնի համապատասխան աշխատակիցը նախապես գրանցված քաղաքացուն տեղեկացնում է ընդունելությանն անձը հաստատող փաստաթղթով ներկայանալու անհրաժեշտության մասին։
  3. Բաժինն ընդունելության գրանցումը և հաշվառումն իրականացնելուց հետո այն ներկայացնում է Տեսչական մարմնի ղեկավարին։
  4. Տեսչական մարմնի ղեկավարն իր հայեցողությամբ նշանակում է քաղաքացու հետ հանդիպում անցկացնող պատասխանատու պաշտոնատար անձին կամ քաղաքացուն ընդունում է անձամբ (հավելված 2, կետ 4):
  5. Տեսչական մարմնի ղեկավարի տեղակալները կամ պատասխանատու պաշտոնատար այլ անձինք քաղաքացիների ընդունելությունը կազմակերպում են սույն կարգի համաձայն, եթե ՀՀ օրենսդրությամբ այլ բան նախատեսված չէ։
  6. Քաղաքացիների ընդունելությունից անմիջապես հետո տվյալ պատասխանատու անձը գրանցաթերթի վրա կատարում է նշում արդյունքի մասին, ստորագրում և վերադարձնում Բաժին՝ արդյունքներն ամփոփելու համար։
  7. Քաղաքացիների ընդունելության գրանցաթերթերը պահպանվում են Բաժնում։
  8. Քաղաքացիների ընդունելության գրանցումը նաև իրականացվում է Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակի (www.e-request.am) «Ամրագրել այց» բաժնում նախընտրելի պաշտոնատար անձի մոտ հերթագրման միջոցով։



ecoinspect.am © 2019  logo