Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցների կողմից «Մետէքսիմ» ՍՊԸ-ում իրականացված ստուգման արդյունքում Երևան և Մասիս քաղաքների արտադրամասերում արձանագրվել են մի շարք խախտումներ.
Տեսչական մարմնի Երևանի տարածքային բաժնի պետի որոշումներով գազի վառարանների ապօրինի շահագործումը կասեցվել է։
Նշանակվել են 10.400.000դր. չափով վարչական տուգանքներ։
Ներկայացվել է 1.200.000դր. հասնող շրջակա միջավայրին հասցված վնասի փոխհատուցման պահանջ։