Այսօր Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Հովհաննես Մարտիրոսյանն այցելել է Երևանի Գալուստ Գյուլբենկյանի անվան թիվ 190 ավագ դպրոց՝ հանդիպելու դպրոցականների հետ և քննարկելու էկոկրթության կարևորությունը:
Հանդիպումն անցել է ակտիվ քննարկումների ձևաչափով․ աշակերտներին հետաքրքրել են՝ հատկապես թափոնների վերամշակման, օդի ու ջրի պահպանության, վերականգնվող բնական ռեսուրսների, շրջակա միջավայրի վրա մարդկային և տնտեսական գործոնների ազդեցության հարցեր։
Տեսչական մարմնի ղեկավարն ընդգծել է, որ Էկոկրթությունը պարզապես գիտելիք չէ, այն աշխարհայացք է՝ հիմնված պատասխանատվության, գիտակցության և բնության հանդեպ հոգատարության վրա, նաև շեշտել, որ մեր երկրի բնապահպանական ապագան հենց այստեղ ներկա երեխաների ձեռքերում է։
Այս նախաձեռնությունը ԲԸՏՄ էկոկրթական ծրագրի մաս է, որի նպատակն է երիտասարդ սերնդի բնապահպանական մտածողության ձևավորման և պատասխանատու վարքագծի դաստիարակման առաջնահերթությունը։
Շրջակա միջավայրի պահպանության ճանապարհը սկսվում է պարզ քայլերից, որը ձևավորվում է կրթվելով։