Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը մշտապես կարևորել է գործունեության ընթացքում կրթվելու ու կրթելու բաղադրիչը։
Տեսչական մարմնի և Երևանի պետական համալսարանի միջև կնքված համագործակցության հուշագրի շրջանակում Կենսաբանության, Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետների ուսանողներին, այս տարի ևս, հնարավորություն է ընձեռնվել մասնագիտական պրակտիկան անցկացնել Տեսչական մարմնում։
Պրակտիկայի ընթացքում ուսանողները կծանոթանան բնապահպանական վերահսկողության, ընդերքի պահպանության և բնական ռեսուրսների կայուն օգտագործման սկզբունքներին, կիրականացնեն լաբորատոր փորձարկումներ, կներգրավվեն ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ կատարվող տարաբնույթ չափագրման աշխատանքներում։
Մասնագիտական կրթությունը ոչ միայն տեսական գիտելիքների յուրացում է, այլև գործնական հմտությունների զարգացում, ինչը կարևոր է ապագա մասնագետների կայացման համար։