Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Հովհաննես Մարտիրոսյանն անցկացրել է խորհրդակցություն, որի ընթացքում ամփոփվել են 2024թ․ 1-ին կիսամյակում կատարված աշխատանքները:
Տեսչական մարմնի կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումների ղեկավարները ներկայացրել են ծրագրային և արտածրագրային ստուգումների, նախատեսված ու իրականացված միջոցառումների, կանխարգելիչ-վերահսկողական ստուգայցերի, վարչական վարույթների, կասեցումների ցուցանիշները:
Քննարկվել են ապօրինի ընդերքօգտագործման դեպքերի բացահայտման, ջրերի, հողերի, մթնոլորտային օդի պահպանությանն ուղղված միջոցառումները:
Հ.Մարտիրոսյանը շեշտել է խնդրահարույց ոլորտներում առավելագույնս խիստ վերահսկողություն իրականացնելու կարևորությունը, իրավապահ մարմինների ու համայնքների հետ ակտիվ համագործակցությունը, տնտեսավարողների և հանրության շրջանում կազմակերպվող իրազեկման միջոցառումների արդյունավետությունը:
Ծրագրի կատարողականը 100%