ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի 2024 թվականի հունիս ամսվա ընթացքում կատարված աշխատանքների վերաբերյալ
ՀՀ օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով իրականացված վերահսկողական և/կամ օրենքով սահմանված այլ գործառույթների իրականացման ընթացքում արձանագրվել է 166 դեպք:
Բուսական աշխարհի պահպանության ոլորտ
Արձանագրվել է 53 դեպք։
Իրականացվել է շրջակա միջավայրին պատճառված վնասի 86 հաշվարկ՝ 187.886.718 ՀՀ դրամի չափով։
Հարուցվել է 9 վարչական վարույթ։ Կայացվել է տույժ նշանակելու մասին 11 որոշում, նշանակվել 1.100.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
Կարճվել է 3 վարչական վարույթ:
Կենդանական աշխարհի պահպանության ոլորտ
Արձանագրվել է 8 դեպք։
Իրականացվել է շրջակա միջավայրին պատճառված վնասի 1 հաշվարկ՝ 38.000 ՀՀ դրամի չափով։
Հարուցվել է 8 վարչական վարույթ։ Կայացվել է տույժ նշանակելու մասին 4 որոշում, նշանակվել 440.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
Կարճվել է 2 վարչական վարույթ:
Մթնոլորտային օդի և ջրերի պահպանության, թափոնների տեղաբաշխման, հողերի օգտագործման և պահպանման ոլորտ
Արձանագրվել է 59 դեպք։
Իրականացվել է շրջակա միջավայրին պատճառված վնասի 3 հաշվարկ՝ 454.525 ՀՀ դրամի չափով։
Հարուցվել է 49 վարչական վարույթ։ Կայացվել է տույժ նշանակելու մասին 25 որոշում, նշանակվել 2.730.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
Կարճվել է 39 վարչական վարույթ:
Ընդերքի պահպանության ոլորտ
Արձանագրվել է 2 դեպք։
Հարուցվել է 2 վարչական վարույթ։
Պետական փորձաքննություններ
Արձանագրվել է 9 դեպք։
Հարուցվել է 9 վարչական վարույթ։ Կայացվել է տույժ նշանակելու մասին 2 որոշում, նշանակվել 5.200.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
Կարճվել է 2 վարչական վարույթ:
Հաշվետվությունների սահմանված ժամկետում չներկայացում կամ աղավաղված ներկայացում
Արձանագրվել է 2 դեպք։
Հարուցվել է 2 վարչական վարույթ։ Կայացվել է տույժ նշանակելու մասին 17 որոշում, նշանակվել 1.230.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
Կարճվել է 8 վարչական վարույթ:
Չափագրում
Իրականացվել է թվով 7 չափագրման աշխատանք՝ ապօրինի ընդերքօգտագործման դեպքերով։
Ստուգում
ԲԸՏՄ ղեկավարի կողմից տրվել է ստուգում իրականացնելու մասին 26 հանձնարարագիր։
Իրականացվել է շրջակա միջավայրին հասցված վնասի 22 հաշվարկ՝ 165.198.543 ՀՀ դրամի չափով։
Կայացվել է տույժ նշանակելու մասին 45 որոշում, նշանակվել 11.410.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
Գործունեության կասեցում
6 տնտեսավարող սուբյեկտի գործունեության կասեցում՝
Տրվել է պարտադիր կատարման 14 հանձնարարական՝
ՀՀ ԱՆ ՀԿԱԾ է ուղարկվել 20 գործ (բռնագանձման ենթակա գումարի չափը՝ 6.554.984 ՀՀ դրամ)։
ՀՀ պետական բյուջե մուտքագրվել է 24.628.196 ՀՀ դրամ: