Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ու Երևանի պետական համալսարանի միջև կնքված համագործակցության հուշագրի շրջանակներում կազմակերպվել է կենսաբանության, աշխարհագրության ու երկրաբանության ֆակուլտետների ուսանողների պրակտիկան Տեսչական մարմնում:
Մասնագիտական արտադրական պրակտիկայի ընթացքում 4-5-րդ կուրսերի 14 ուսանող ծանոթացել է բնապահպանական օրենսդրությանը, վերահսկողական գործընթացներին, վարչական տույժի տեսակներին, կատարել շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվարկներ, կազմել իրավական ակտերի նախագծեր:
Վեցշաբաթյա պրակտիկան զուգորդվել է ուսանողների դաշտային պայմաններում ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ կատարվող մարկշեյդերական չափագրումներով, լաբորատոր փորձարկումներ իրականացնելով և այլն: