Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները մասնակցել են Երևանի Աշոտ Ղուլյանի (Բեկորի) անվան ավիամոդելավորման դպրոցի հետ համատեղ իրականացված ԱԹՍ-ների հեռակառավարման դասընթացներին:
Վերապատրաստումը նպաստել է վերահսկողության գործընթացում ժամանակակից ստանդարտներին համապատասխանող թվային տեխնոլոգիաների կիրառման հմտությունների զարգացմանը:
Ավիամոդելավորման դպրոցի հիմնադրման նախագծի հեղինակ Ա. Անտոնյանը և ուսմասվար-մեթոդիստ Մ. Մաթևոսյանը դասընթացների մասնակիցներին հանձնել են հավաստագրեր: