ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից 2023 թվականի մայիսի 22-ից հունիսի 02-ն ընկած
ժամանակահատվածում կատարված աշխատանքների վերաբերյալ
Իրականացված վերահսկողության ընթացքում արձանագրվել է 67 դեպք, որից 31 դեպքով հաշվարկվել է 214.587.442 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 3 դեպքով նշանակվել է 300.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
Նախկինում արձանագրված 1 դեպքով հաշվարկվել է 138.240 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 31-ով նշանակվել՝ 3.120.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
Մասնավորապես'
Բուսական աշխարհի պահպանության ոլորտ
Արձանագրված 28 դեպքով հաշվարկվել է 206.777.220 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։
Նախկինում արձանագրված 2 դեպքով նշանակվել է 200.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
Կենդանական աշխարհի պահպանության ոլորտ
Արձանագրվել է 3 դեպք, որից 1-ով հաշվարկվել է 5.780.000 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։
Մթնոլորտային օդի և ջրերի պահպանության, թափոնների տեղաբաշխման, հողերի օգտագործման և պահպանման ոլորտ
Արձանագրվել է 16 դեպք, որից 2-ով հաշվարկվել է 2.030.222 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, նշանակվել՝ 250.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
Նախկինում արձանագրված 1 դեպքվ հաշվարկվել է 138.240 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 5-ով նշանակվել՝ 1.130.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
Հաշվետվությունների սահմանված ժամկետում չներկայացում
Արձանագրվել է 19 դեպք, որից 1-ով նշանակվել է 50.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
Նախկինում արձանագրված 19 դեպքով նշանակվել է 1.300.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
Պետական փորձաքննություններ
Արձանագրվել է 1 դեպք:
Նախկինում արձանագրված 1 դեպքով նշանակվել է 100.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
Պետության կողմից հատուկ պահպանվող բնական օբյեկտների պահպանության կանոններ և ռեժիմ խախտել
Նախկինում արձանագրված 4 դեպքով նշանակվել է 390.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
ՀՀ ԱՆ ՀԿԱԾ է ուղարկվել 12 գործ (ընդհանուր՝ 1.852.175 ՀՀ դրամ)։
Հաշվետու ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե մուտքագրվել է 2.620.444 ՀՀ դրամ:
Ստուգումների վերաբերյալ
Հաշվետու ժամանակահատվածում ԲԸՏՄ ղեկավարի կողմից տրվել է ստուգում իրականացնելու մասին 9 հանձնարարագիր։
Նախկինում արձանագրված 3 վնասի հաշվարկով շրջակա միջավայրին հասցված վնասի չափը կազմել է 2.112.642 ՀՀ դրամ։ 7 դեպքով նշանակվել է 400.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։