ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից 2022 թվականի հոկտեմբերի 10-ից 21-ն ընկած ժամանակահատվածում կատարված աշխատանքների վերաբերյալ
Իրականացված վերահսկողության ընթացքում արձանագրվել է թվով 42 դեպք, որից 36 դեպքով հաշվարկվել է 146.066.517 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։
Նախկինում արձանագրված 5 դեպքով հաշվարկվել է 165.355 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 7 դեպքով նշանակվել է 1.150.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
Մասնավորապես'
Բուսական աշխարհի պահպանության ոլորտ
Արձանագրված 34 դեպքով հաշվարկվել է 146.058.100 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։
Նախկինում արձանագրված 3 դեպքով հաշվարկվել է 120.960 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, նշանակվել՝ 300.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
Կենդանական աշխարհի պահպանության ոլորտ
Արձանագրվել է 2 դեպք:
Նախկինում արձանագրված 1 դեպքով հաշվարկվել է 4.395 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, նշանակվել՝ 70.000 դրամի չափով վարչական տուգանք։
Մթնոլորտային օդի և ջրերի պահպանության, թափոնների տեղաբաշխման, հողերի օգտագործման և պահպանման ոլորտ
Արձանագրվել է 5 դեպք, որից 2-ով հաշվարկվել է 8.417 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։
Նախկինում արձանագրված 2 դեպքով նշանակվել է 700.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
Պետության կողմից հատուկ պահպանվող բնական օբյեկտների պահպանության կանոններ և ռեժիմ խախտել
Արձանագրվել է 1 դեպք:
Նախկինում արձանագրված 1 դեպքով հաշվարկվել է 40.000 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, նշանակվել՝ 80.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
ՀՀ ԱՆ ՀԿԱԾ է ուղարկվել 3 գործ (ընդհանուր՝ 250.000ՀՀ դրամ)։
Նշված ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե մուտքագրվել է 2.891.313 ՀՀ դրամ:
Ստուգումների վերաբերյալ
Հաշվետու ժամանակահատվածում ԲԸՏՄ ղեկավարի կողմից տրվել է ստուգում իրականացնելու մասին 5 հանձնարարագիր։
Նախկինում իրականացված 8 ստուգման արդյունքներով կազմվել է վարչական տուգանքի թվով 9 որոշում՝ 830.000 ՀՀ դրամի չափով, նաև 4-ով հաշվարկվել է բնությանը պատճառված վնաս՝ 79.636.469 ՀՀ դրամի չափով։