Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը սկիզբ է դրել «ՊԱՀՊԱՆԻՐ ԲՆՈՒԹՅՈՒՆԸ» խորագրով նախագծին, որի նպատակն է կանխարգելել բնապահպանական իրավախախտումները և բարձրացնել բնակչության իրազեկման պահանջը ճանապարհային ցուցանակների միջոցով, որոնք, ըստ նախագծի, պետք է տեղադրվեն ՀՀ ամբողջ տարածքի(անտառներ, գետեր, լճեր, բնության հատուկ պահպանվող տարածքներ, հարակից արահետներ և ճանապարհային վայրեր) ավելի խոցելի և ռիսկային գոտիներում։ Այս ցուցանակները, բացի իրավախախտումների կանխարգելումը, կունենան նաև կրթական և դաստիարակչական բնույթ։
«Պահպանիր բնությունը» ծրագիրը ներգրավելու է ՀՀ կառավարության և հասարակության տեղական շահագրգիռ կողմերին, պետական լիազոր մարմիններին, ՏԻՄ-երին, հատուկ պաշտպանվող տարածքների և գոտիների պաշտպանությունը ղեկավարող մարմիններին։
Ցուցանակները իրենց մեջ կունենան գրաֆիկական պատկերներ, ուսուցանող և կանխարգելող գրվածքներ(կվերահսկվեն GPS սարքերով), որոնք բնակչությանը և զբոսաշրջիկներին կիրազեկեն տվյալ տարածքի համար ՀՀ օրենսդրությամբ սահմանված բնապահպանական կանոններ և պահանջներ։
Պահպանիր բնությունը նշանակում է պաշտպանիր հայրենիքը!!!